Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Նաչո Ֆերնանդեսը, ով այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Կադիսիյաում», մեկնաբանել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի ադապտացիան «սերուցքայինների» ճամբարում։
«Մբապպեն աշխարհի լավագույններից մեկն է, բայց նրա համար դժվար կլինի, քանի դեռ չի հարմարվել: Նա բնավորություն և ուժ ունի «Ռեալում» մեծ ֆուտբոլիստ դառնալու համար»,- Նաչոյի խոսքերն է մեջբերում COPE-ը:
Մադրիդի «Ռեալի» կազմում Նաչոն անցկացրել է 364 հանդիպում, դարձել 16 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Այս մրցաշրջանում Մբապպեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է ութ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: