Մադրիդի «Ռեալը» կուղարկի ակումբի ներկայացուցիչներին՝ գնահատելու իսպանացի երկու ֆուտբոլիստների ելույթները ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի գալիք «Ֆուրիա Ռոխայի» խաղերում: Այս մասին հայտնում է իսպանական Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» ակտիվորեն ուսումնասիրում է «Թոթենհեմի» աջ պաշտպան Պեդրո Պորրոյի և «Ալ-Նասրի» կենտրոնական պաշտպան Էմերիկ Լապորտի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։
Նշվում է, որ «Ռեալը» արդեն հունվարին կարող է փորձել ձեռք բերել ֆուտբոլիստների տրանսֆերային իրավունքները:
Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբը խաչաձև կապանների պատռվածքի պատճառով կորցրել է բրազիլացի կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոյին, ինչպես նաև եզրային պաշտպան Դանի Կարվախալին:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի շրջանակներում Լուիս դե լա Ֆուենտեի սաները կմրցեն Դանիայի և Շվեյցարիայի հետ։ Խաղերը կանցկացվեն համապատասխանաբար նոյեմբերի 15-ին և 18-ին։