Օլե Գունար Սուլշերը նշել է, թե որ դեպքում է պատրաստ վերսկսել մարզչական կարիերան

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը նշել է, թե որ դեպքում է պատրաստ վերսկսել մարզչական կարիերան։

51-ամյա մասնագետը 2021 թվականի վերջին հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից» և ներկայումս ապրում է իր հայրենիքում՝ Նորվեգիայում։

«Ղեկավարության ճիշտ մարդկանց հետ պետք է բավական հետաքրքիր բան լինի: Կարծում եմ՝ ազգային հավաքականում աշխատելը կարող է ինձ սազել: Մյուս կողմից՝ հիմա դա հնարավոր չէ։

Եթե ​​այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Ստալեն Սոլբակեն հասկանա, որ այլևս չի ցանկանում զբաղեցնել իր պաշտոնը, ես հաճույքով կքննարկեմ այդ հարցը ազգային հավաքականում հնարավոր նշանակման հետ կապված:

Ես կասեի «այո» շաբաթվա ցանկացած օր: Չեմ կարծում, որ ճիշտ է քննարկել այն աշխատանքը, որն այժմ անում են այլ մարդիկ», – Սուլշերի խոսքերը մեջբերում է NRK-ը:

Հիշեցնենք, որ Ստալե Սոլբակենը Նորվեգիայի հավաքականը գլխավորում է 2020 թվականից։