Անցյալ շաբաթ Պրեմիեր Լիգայի (EPL) անանուն ֆուտբոլիստը հարցաքննվել է ոստիկանությունում այն բանից հետո, երբ նրան մեղադրել են բազմաթիվ սեռական հանցագործությունների մեջ, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզիկը կասկածվում է երկու կնոջ բռնաբարության, ինչպես նաև երրորդի նկատմամբ սեռական հանցագործության մեջ։ Նա առաջին անգամ ձերբակալվել է հարձակման կասկածանքով 2022 թվականի հուլիսին Հյուսիսային Լոնդոնում՝ մեկ ամիս առաջ հաղորդվելուց հետո, և այդ ժամանակվանից հետաքննության ընթացքում շարունակել է պաշտպանել իր ակումբային գույները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն։ Ոստիկանությունը աջակցություն է ցուցաբերում բոլորին, ովքեր տեղեկատվություն են տրամադրում։
Ֆուտբոլիստի անձի վերաբերյալ բացահայտվում է միայն այն փաստը, որ նա մոտ 30 տարեկան է։