Զագրեբի «Դինամոյի» և Խորվաթիայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարտին Բատուրինան մերժել է Մադրիդի «Ռեալի» առաջարկը, հայտնում է Sky Sports-ը։
Նշվում է, որ մադրիդյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է հինգ տարվա պայմանագիր, սակայն նա հրաժարվել է։
Ըստ աղբյուրի՝ խորվաթի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան», Մադրիդի «Ատլետիկոն» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Այս մրցաշրջանում Բատուրինան բոլոր մրցաշարերում «Դինամոյի» 17 խաղում դարձել է 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։