«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել կիսապաշտպանի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Անգլիական գրանդը ցանկանում է ուժեղացնել իրենց կիսապաշտպանությունը Ռոդրիի ծնկի լուրջ վնասվածքից հետո։
Ինչպես հայտնում է El Nacional-ը, «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով, որին ցանկանում է վաճառել կատալոնական ակումբը։
Նշվում է, որ այս որոշումը ընդունվել է Պեպ Գվարդիոլայի մասնակցությամբ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 60 մլն եվրո։