Մարտին Սուբիմենդին կարող է կարիերան շարունակել անգլիական գրանդում

«Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»։

Ինչպես հայտնում է Mirror Football-ը, «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վճարել 25-ամյա իսպանացու ազատման կետը, որը կազմում է 60,5 միլիոն եվրո։

Աղբյուրի համաձայն, Սուբիմենդին անգլիական ակումբում կարող է փոխարինել վնասվածք ստացած Ռոդրիին։

Հիշեցնենք, որ մրցաշրջանի սկզբում Ռոդրին պատռեց խաչաձև կապանները և դուրս մնաց մրցաշրջանի մնացած հատվածում։ Այս մրցաշրջանում Սուբիմենդին բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Սուբիմենդիի պայմանագիրը «Ռեալ-Սոսյեդադի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։