«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան, «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոդրի Էրնանդեսն արձագանքել է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոյի վնասվածքին։ Բրազիլացին շարքից դուրս է մնացել մրցաշրջանի մնացած հատվածում։
«Ես դիտել եմ այդ հանդիպումը, ցավում եմ Էդերի համար։ Նրան երկար ժամանակ պահանջվեց ապաքինվելու համար, և այժմ նա կրկին վնասվածք է ստացել։ Ցանկանում եմ նրան շուտափույթ ապաքինում մաղթել։ Միլիտաոն հիանալի ֆուտբոլիստ է»,- իսպանացի կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում El Partidazo de COPE-ը։
Միլիտաոն վնասվածք է ստացել վերջերս Իսպանիայի առաջնության «Օսասունայի» հետ խաղում։