«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը օգնել է փրկել ինքնաթիռի ուղևորներից մեկին, ով թռիչքի ժամանակ կորցրել է գիտակցությունը։ Այս մասին հայտնել է ֆուտբոլիստի ուղեկցորդներից մեկը՝ Սյուզան Լոուսոնը։
Հիշեցնենք, որ 30-ամյա կիսապաշտպանը Մանչեսթերից Լիսաբոն չվերթում էր իր թիմակցի և ազգային հավաքականի խաղընկեր Դիոգու Դալոտի հետ։
«Թռիչքի ժամանակ Բրունուն գնացել է ինքնաթիռի հետևի զուգարանը։ Հանկարծ մենք լսեցինք օգնության ձայներ, և բոլորը շրջվեցին և տեսան, որ Ֆերնանդեշը իր գրկում պահում է մի ուղևորի, ով կարծես կորցրել էր գիտակցությունը։
Օգնության են շտապել անձնակազմի անդամները։ Հետևի մասում ազատ նստարան կար, որտեղ Բրունուն օգնեց պարոնին նստել։ Նա մի որոշ ժամանակ մնաց նրա մոտ, որպեսզի համոզվի, որ ամեն ինչ կարգին է։ 5-10 րոպե հետո նա վերադարձավ իր տեղը և իրեն շատ համեստ պահեց», – ասել է Լոուսոնը Business Cloud-ին։