Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման

«Մոնակոյի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Վիսամ Բեն Յեդերը հայտնվել է Նիցցայի դատարանում՝ հարբած վիճակում սեռական ոտնձգությունների մեղադրանքով։

Դատախազը պահանջել է ֆուտբոլիստին դատապարտել երկու տարի վեց ամիս ազատազրկման, սակայն դատարանը Բեն-Յեդերին դատապարտել է երկու տարվա պայմանական ազատազրկման։

Ֆրանսիացին տուժողին կվճարի նաև բարոյական վնասի փոխհատուցում՝ 5 հազար եվրոյի չափով։ Ոստիկանությանը ենթարկվելուց հրաժարվելու համար Բեն Յեդերը լրացուցիչ տուգանվել է 5 հազար եվրոյով և վեց ամսով զրկվել վարորդական իրավունքից։

Դեկտեմբերի վերջին ֆուտբոլիստը կներկայանա դատարան՝ նախկին կնոջ նկատմամբ սպառնալիքների ու հոգեբանական բռնության մեղադրանքով։