ՈՒԵՖԱ-ի ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը խոսել է եվրոպական ակումբների գերծանրաբեռնված օրացույցի մասին, որը հանգեցնում է ֆուտբոլիստների հաճախակի վնասվածքների։
«Երբ ասում ենք, որ ֆուտբոլիստները ժամանակակից գլադիատորներ են, մենք մի փոքր չափազանցնում ենք։ Որքան լավ է ֆուտբոլիստը, որքան աստղային, այնքան պաշտպանված է մրցավարների կողմից։
Ճիշտ է, ֆուտբոլիստները շատ են խաղում, և խաղային օրացույցը չէր կարող ավելի զբաղված լինել: Բայց ես չհամաձայնեի, որ ամենաշատը տուժում են ամենաբարձր մակարդակի մարդիկ։ Իմ երկրի՝ Սլովենիայի ֆուտբոլիստները խաղում են այնքան հաճախ, որքան, օրինակ, «Ռեալի» ֆուտբոլիստները։ Միայն թե նրանք 500 անգամ ավելի քիչ են վարձատրվում։
Եթե մենք կրճատեինք հանդիպումների քանակը, կհանգեինք, որ ֆուտբոլիստների աշխատավարձերը նույնպես կնվազեին, քանի որ ակումբները ավելի քիչ եկամուտ կունենային։ Դա արատավոր շրջան է: Փոխզիջումը նոր մրցաշարեր չներկայացնելն է»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում The Sun-ը։