Marca-ն հանձնել է Լա Լիգայի լավագույն մարզչի և ռմբարկուի մրցանակները

«Ռոմայի» հարձակվող Արտյոմ Դովբիկը, ով նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Ժիրոնայում», ստացել է Լա Լիգայի լավագույն ռմբարկուի մրցանակը իսպանական Marca պարբերականից։

Անցած մրցաշրջանում Դովբիկը խփեց 24 գոլ ու դարձավ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն։

Նախորդ մրցաշրջանի ավարտին Լա Լիգայի լավագույն մարզչի մրցանակը շնորհվեց Միշելին, ով գլխավորում է «Ժիրոնան»։

Երկրպագուների վարկածով լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բետիսի» կիսապաշտպան Իսկոն։