Մադրիդի «Ռեալը» պարտվել է վերջին երեք հանդիպումներից երկուսում, որոնցում դարպասը պաշտպանել է ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը։
«Սերուցքայինները» պարտվեցին «Բարսելոնային» 0:4 հաշվով, իսկ «Միլանին»` 1:3: Լրագրողները հայտնել են, թե ինչպես է ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին արձագանքել այդքան բաց թողած գոլերին։
Defensa Central-ի փոխանցմամբ՝ Անչելոտտին գոհ է մնացել այս հանդիպումներում Լունինի ցուցադրած խաղից։ Մարզիչը կարծում է, որ բաց թողած գոլերի համար ինքը մեղավոր չէ։
Այս մրցաշրջանում Լունինը հինգ հանդիպում է անցկացրել, բաց թողեօ ութ գոլ և երկու անգամ անառիկ պահել դարպասը։
«Օսասունայի» հետ վերջին հանդիպմանը Անդրեյը գոլային փոխանցում կատարեց, ինչն ավելի քան 30 տարի «Ռեալի» դարպասապահները չէին կարողանում անել Լա Լիգայում։
Հիշեցնենք, որ մադրիդցիների հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան շարունակում է ապաքինվել վնասվածքից։