Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է տարբեր վնասվածքների պատճառով 14 ամիս բացակայությունից հետո «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի վերադարձը թիմ։
«Երեքշաբթի օրը նա կլինի հավաքականում, և ենթադրում ենք, որ կկարողանա խաղալ շաբաթ:
Ֆրենկի դե Յոնգը պետք է անպայման լինի թիմում, եթե նա պատրաստ է: Բայց նա երկար ժամանակ է բացակայել, դեռ ոչ մի ամբողջական հանդիպում չի անցկացրել։
Նա մնում է մեզ համար կարևոր: Մենք շատ տարբերակներ ունենք կիսապաշտպանությունում»,- Կումանի խոսքը մեջբերում է ESPN-ը։