Հայտնի են դարձել «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիի «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում, խաղացողն իրեն առաջին տեղում է դրել։
Իսպանացու վարկանիշում երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը։ Վինիսիուս Ժունիորը Ռոդրիի ընտրության մեջ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:
Ռոդրին 2008 թվականից ի վեր դարձել է Անգլիայի Պրեմիեր Լիգայից առաջին ֆուտբոլիստը, ով ստացել է «Ոսկե գնդակ» մրցանակը։