«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարող է թիմում մնալ ևս մեկ մրցաշրջան, հայտնում է լրագրող Մաթեո Մորետոն սոցիալական ցանցերում։
Աղբյուրի համաձայն՝ հաջորդ շաբաթ Գվարդիոլան կհանդիպի անգլիական թիմի ղեկավարության հետ և կքննարկի նոր պայմանագրի երկարաձգման հարցը, քանի որ «Սիթիի» ղեկավարները ցանկանում են պահել մարզչին։
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2024/2025 մրցաշրջանի երկրորդ տեղում է։ Թիմը 11 խաղում վաստակել է 23 միավոր։