Անգլիական ֆուտբոլային աշխարհում սկանդալային իրավիճակ է ստեղծվել։
Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որտեղ մրցավար Դևիդ Քութը բացասական բաներ է ասում Լիվերպուլի և մերսիսայդյան թիմի նախկին մարզիչ Յուրգեն Կլոպի մասին:
«Կլոպը հիմար է, լրիվ ապուշ: Նա հարձակվեց ինձ վրա, երբ ես վարում էի նրանց հանդիպումը «Բարնլիի» դեմ, իսկ հետո մեղադրեց ինձ ստելու մեջ:
Ինձ չի հետաքրքրում նման ամբարտավան մարդու հետ խոսելը»,- ի թիվս այլ բաների, տեսանյութում ասել է Քութը։
Միաժամանակ Քութն իր զրուցակցին ասել է, որ տեսահոլովակը չպետք է հրապարակվի։ Սակայն գաղտնիքը պահպանել չի հաջողվել։