Մանուել Լոկատելլին շտապ հրավիրվել է Իտալիայի հավաքական

«Տորինոյի» կիսապաշտպան Սամուելե Ռիչին հեռանում է Իտալիայի հավաքականից։ Որոշումը կայացվել է՝ ելնելով ֆուտբոլիստի առողջական վիճակից։

«Մենք պայմանավորվածություն ունենք Ա Սերիայի ակումբների հետ: Եթե ֆուտբոլիստը վնասվածքի վտանգի տակ է, նա հեռանում է»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին։

Ինչպես նշում է Cronache di spogliatoio-ն, Մանուել Լոկատելլին «Յուվենտուսից» շտապ հրավիրվել է Իտալիայի հավաքական։ Վերջին անգամ Լոկատելլին հավաքական էր հրավիրվել մարտին։ Իտալիայի հավաքականին սպասվում են Ազգերի լիգայի հանդիպումներ Բելգիայի (նոյեմբերի 14) և Ֆրանսիայի (նոյեմբերի 17) հետ։