Մադրիդի «Ռեալի» պաշտպանը չի ցանկանում միանալ հավաքականին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին նոյեմբերյան հավաքին հրավերք չի ստացել Ֆրանսիայի հավաքական։ Ինչպես հայտնում է L’Equipe-ն, 29-ամյա ֆուտբոլիստը չի ցանկանում գնալ հավաքական։

Մենդին հիասթափված էր, որ Եվրոպայի առաջնությունում այդպես էլ չհայտնվեց ֆուտբոլի խաղադաշտում։ Նշենք, որ Ֆերլան Մենդին Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել է ընդամենը տասը խաղի։

Պաշտպանը նրանց կազմում վերջին անգամ խաղացել է հունիսին, երբ թիմը ընկերական հանդիպում անցկացրեց Կանադայի հետ՝ նախապատրաստվելով Եվրո-2024-ին:

Այս ամիս Ֆրանսիայի հավաքականը Ազգերի լիգայի հանդիպումներ կանցկացնի Իսրայելի (նոյեմբերի 14) և Իտալիայի (նոյեմբերի 17) հետ: