Լրագրող Պիրս Մորգանը «Չելսիի» հետ լոնդոնյան դերբիից հետո քննադատել է «Արսենալի» հարձակվող Կայ Հավերցին։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
«Հավերց, դուք ծույլ եք և ապուշ: «Արսենալին» իսկական հարձակվող է պետք, ի՞նչ է մտածում Արտետան»,- գրել է լրագրողը սոցցանցերում։
Պրեմիեր Լիգայում ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 11 հանդիպում, դառնալով՝ չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Անգլիայի առաջնության 11 տուրից հետո «զինագործները» վաստակել են 19 միավոր։ Միկել Արտետայի սաները մրցաշարային աղյուսակում չորրորդն են՝ առաջատար «Լիվերպուլից» զիջելով 9 միավորով: