Հայտնի է, թե որքան ժամանակ բաց կթողնի Լամին Յամալը վնասվածքի պատճառով

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը «Ցրվենա Զվեզդայի» հետ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպման ժամանակ աջ կոճի կապտուկ է ստացել։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իսպանացի ֆուտբոլիստը կարող է բաց թողնել 2-ից երեք շաբաթ:

Ընթացիկ մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 6 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 150 միլիոն եվրո: