«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է վնասվածքների հետ կապված խնդիրների մասին:
Այս մրցաշրջանում «Զինագործների» գլխավոր խնդիրներից մեկը ավագ Մարտին Էդեգորի վնասվածքն էր։ Նորվեգացին բացակայում էր օգոստոսի վերջից մինչև այս ամսվա սկիզբը, իսկ «Չելսիի» հետ կիրակի օրը կայացած խաղում մեկնարկային կազմում էր:
«Մարտինը գրեթե վեց շաբաթ չի մարզվել թիմի հետ։ Նման խաղացողների մոտ ամեն ինչ շատ ավելի լավ է ստացվում, և այսօր դա տեսանելի էր։ Իհարկե, խոսքը հաղթական արդյունքի հասնելու մասին է, բայց այսօր ամեն ինչ ավելի հարթ ընթացավ։ Մենք ամեն օր ինչ-որ կարևոր բան փոխելու անհրաժեշտության առաջ էինք, քանի որ մենք պետք է լուծեինք խնդիրները մեկը մյուսի հետևից»,- ասել է Արտետան «Չելսիի» հետ դերբիից հետո: