Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապպեն սոցիալական ցանցերի միջոցով դիմել է «արքայական» ակումբի երկրպագուներին։
«Կհանդիպենք շուտով: Մեզ պետք է միասնական լինել, ինչպես միշտ։ Մադրիդ, պարզապես առաջ! – ասվում է 25-ամյա ֆրանսիացի հարձակվողի հրապարակման մեջ։
Իսպանիայի առաջնության հաջորդ խաղում մադրիդյան գրանդը հյուրընկալվելիս կհանդիպի Օսասունային։ Հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ նոյեմբերի 9-ին:
Կիլիանը համալրել է Մադրիդի «Ռեալի» շարքերը նախորդ ամառ։ Հարձակվողը մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով ութ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։