«Մարսելի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբին հայտարարել է հրաժարական տալու պատրաստակամության մասին։
Ուրբաթ օրը Պրովանսցիները սեփական հարկի տակ պարտվեցին 1:3 հաշվով: Դե Զերբիի թիմը տպավորիչ մեկնարկեց մրցաշրջանը, սակայն վերջին վեց հանդիպումներում չի գոհացնում իր երկրպագուներին՝ ընդամենը երկու հաղթանակ, երեք պարտություն և մեկ ոչ-ոքի արդյունքով:
«Ես մարզական տնօրենին և ակումբի նախագահին ասացի, որ պատրաստ եմ հրաժարական տալ, եթե խնդիրն ինձ հետ է կապված»,- իտալացի մարզչի հետխաղյա մեկնաբանությունը մեջբերել է լրագրող Նիկոլո Շիրան։