«Բավարիան» ցանկանում է ձեռք բերել «Բորուսիայի» կիսապաշտպանին

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Յուլիան Բրանդտը հաջորդ տարի կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես իր էջերում հայտնում է TodoFichajes-ը, Բրանդտի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բավարիան»։ Մյունխենյան գրանդը կարող է այս տրանսֆերը իրականացնել հաջորդ ամառ:

28-ամյա Բրանդտի գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ դորտմունդցիներին կարող է ձեռնտու լինել հաջորդ ամառ վաճառել ֆուտբոլիստին, որպեսզի մեկ տարում նրան անվճար չկորցնեն։

Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները Յուլիան Բրանդտին գնահատում են 40 միլիոն եվրո։