Ջոնաթան Տան կտեղափոխվի գրանդ ակումբ

«Բայերի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան պատրաստվում է փոխել ակումբային գրանցումը։

28-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ներկայիս ակումբը ազատ գործակալի կարգավիճակով։ Գերմանացուն ձեռք բերելու գլխավոր հավակնորդը շարունակում է մնալ «Բավարիան», որը ցանկանում էր գնել նրան դեռ այս տարվա ամռանը։

«Ջոնաթանը հաջորդ ամառ կմիանա որևէ գրանդ ակումբի, և «Բավարիան» դեռ մեծ հնարավորություններ ունի նրան ձեռք բերելու: «Բայերը» նրա համար չափազանց մեծ գումար է պահանջել ամռանը:

«Բավարիան» շատ էր ուզում գնել  Տային, նա կարող էր տեղափոխվել: Մենք ցանկանում էինք, որ «Բայերը» նրա վաճառքից գումար վաստակի, սակայն այժմ ակումբը գումար չի ստանա։

Իմ կարծիքով, դա սխալ էր»,- գործակալ Պինի Զահավիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։