Նոր տեղեկություն՝ Ալֆոնսո Դեյվիսի ապագայի վերաբերյալ

«Բավարիան» դեռ նոր պայմանագիր չի առաջարկել Ալֆոնսո Դեյվիսին։ Մյունխենյան ակումբը շահագրգռված է շարունակել համագործակցությունը նրա հետ:

Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։ Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ «Բավարիան» դեռևս վերջնական առաջարկ չի արել 24-ամյա կանադացուն՝ չնայած քննարկումներին։

Առայժմ ամեն ինչ սահմանափակվում է ոչ պաշտոնական քննարկումներով։ Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում են Ալֆոնսո Դևիսին մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու տարբերակը։

Ձախ պաշտպանը մյունխենցիների կազմում անցկացրած 209 խաղում 11 գոլ և 34 արդյունավետ փոխանցում է կատարել 2019 թվականին ակումբին միանալուց հետո: