Մյունխենի «Բավարիան» համալրել է Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեշի հավանական գնորդների ցուցակը։ Մյունխենյան ակումբի ներկայացուցիչները տեղեկություններ են հավաքում շվեդ հարձակվողի մասին։
Առայժմ որևէ այլ գործողություն չի ձեռնարկվել, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ Ինչպես նշում է աղբյուրը, վերջին շաբաթների ընթացքում գրեթե բոլոր առաջատար եվրոպական ակումբները հարցումներ են կատարել Գյոկերեշի վերաբերյալ, և 26-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է սրընթաց աճել։
«Բավարիան» ուշադիր հետևում է իրավիճակին, բայց դժվար թե տեսանելի ապագայում հարձակվողին ձեռք բերելու ֆավորիտներից մեկը լինի՝ հաշվի առնելով թիմում Հարի Քեյնի առկայությունը:
«Սպորտինգը» պատրաստ է վաճառել իր աստղին 60-70 միլիոն եվրոյով։