Թեյանի Ռեյնդերսի ծառայություններով հետաքրքրված են գրանդ ակումբներ

«Միլանը» ցանկանում է պահել կիսապաշտպան Թեյանի Ռեյնդերսին, չնայած, որ նրան ցանկանում են ձռք բերել մի շարք ակումբներ:

Հոլանդացին ընթացիկ մրցաշրջանում դարձել է «ռոսոներիների» առանցքային խաղացողներից մեկը: Իր ելույթներով կիսապաշտպանը գրավել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և «Թոթենհեմի», ինչպես նաև Մադրիդի «Ռեալի» ուշադրությունը։

Ինչպես հայտնում է Calciomercato-ն, «Միլանը» պատրաստ է երկարաձգել Ռեյնդերսի հետ պայմանագիրը կրկնակի աշխատավարձով, որպեսզի նա չհեռանա:

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա խաղացողը Պաուլո Ֆոնսեկայի թիմի կազմում անցկացրած 13 խաղում դարձել է 4 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: