Կառլո Անչելոտտին՝ ֆուտբոլից հեռանալու մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կիսվել է ապագայի իր ծրագրերով։ 65-ամյա իտալացին խոստովանել է, որ արդեն մտածում է ֆուտբոլից հեռանալու մասին։«

Այն օրը, երբ ես հեռանամ, հիանալի կլինի: Ես ուզում եմ այցելել Արգենտինա, Մալդիվներ, Ավստրալիա: Ուզում եմ ճանապարհորդել»,- ասել է «Լոս Բլանկոսի» գլխավոր մարզիչը L’Equipe-ին տված հարցազրույցում։

Կառլո Անչելոտիի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։ Տիտղոսակիր մասնագետն իր ներկայիս պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։

Նախկինում նա աշխատել է «Էվերտոնում», «Նապոլիում», «Բավարիայում», «Ռեալում», ՊՍԺ-ում, «Չելսիում», «Միլանում», «Յուվենտուսում», «Պարմայում» և «Ռեջիանայում»։