«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին։
Իսպանացուն հարցրել են, թե արդյոք նա նախատեսում է հանդիպել ակումբի սեփականատերերի հետ Աբու Դաբիում նոյեմբերի միջազգային ընդմիջման ժամանակ՝ քննարկելու իր ապագան:
«Ոչ»,- պատասխանել է Գվարդիոլան։ Ինչպես հայտնի է, Պեպ Գվարդիոլայի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։ Նախկինում մասնագետը բազմիցս ասել էր, որ ապագայի վերաբերյալ դեռ որոշում չի կայացրել։
Նշենք, որ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» մարզում է 2016 թվականի ամառվանից։
Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Սիթին» կանցկացնի շաբաթ օրը՝ նոյեմբերի 9-ին, «Բրայթոնի» հետ։