«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի առաջնության «Բրայթոնի» դեմ խաղից առաջ զրուցել է լրագրողների հետ։
Մասնագետը հայտնել է, որ հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջեկ Գրիլիշը չի կարողանա խաղադաշտ մտնել։ Այնուհետև Գվարդիոլային հարցրել են, թե ինչու Գրիլիշը հրավիրվեց Անգլիայի հավաքական:
«Դուք պետք է այդ հարցը ուղղեք Անգլիայի հավաքականի մարզիչին»,- ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գվարդիոլան։
Նշենք, որ «Բրայթոն» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա նոյեմբերի 9-ին։