«Մանչեսթեր Սիթին» ակնկալում է ուժեղացնել խաղադաշտի կենտրոնը՝ հաշվի առնելով թիմի կիսապաշտպան Ռոդրիի ծանր վնասվածքը։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, անգլիական գրանդը հետաքրքրված է «Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուիի ծառայություններով։
Ըստ աղբյուրի՝ 30-ամյա Չալհանօղլուի համար պայքարում «Բավարիան» ֆավորիտ է։ Հաքան Չալհանօղլուի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2026/2027 մրցաշրջանի ավարտը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 մլն եվրո։