Նեյմարի մատանին գողանալու մասին լուրերը պարզվել են, որ չեն համապատասխանում իրականությանը

«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը հերքել է լուրերն այն մասին, որ իր մատանին գողացել են նոյեմբերի 4-ին կայացած Ասիայի Չեմպիոնների լիգայի իրանական «Էսթեղլալի» հետ հանդիպման ժամանակ (3։0)։

Ավելի վաղ համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ 32-ամյա բրազիլացին, իբր, կորցրել է թանկարժեք զարդերը՝ սեղմելով երկրպագուներից մեկի ձեռքը խաղադաշտ մտնելուց առաջ։

Globo հրատարակությունը, հղում անելով Նեյմարի ներկայացուցիչներին, հայտնել է, որ այս տեղեկությունը հավաստի չէ։ Անձամբ՝ ֆուտբոլիստը, հաստատել է դա սոցցանցերից մեկի լուրի մեկնաբանություններում։

«Դուք խելագար եք։ Միայն այս շաբաթ երեք կեղծ հաղորդագրություն է տարածվել»,- գրել է Նեյմարը։