Անդրե Օնանա. «Կցանկանայինք, որ նա մնար ակումբում»

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան հույս է հայտնել, որ թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռուդ վան Նիստելռոյը կմնա թիմում՝ Ռուբեն Ամորիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո։

«Ես կցանկանայի, որ Ռուդ վան Նիստելրոյը մնար ակումբում: Նա շատ լավ տղա է, շատ լավ մարզիչ և շատ բան է հասկանում այդ աշխատանքից: Բայց, ի վերջո, դա այն հարցը չէ, որ մենք կարող ենք որոշել, քանի որ որոշումը կայացնում է ակումբը»,- Օնանայի խոսքերն է մեջբերում TNT-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ամորիմը «Մանչեսթեր Յունայթեդ» է բերելու իր ողջ մարզչական շտաբը։