Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում Լոնդոնի «Չելսին» մրցեց Երևանի «Նոայի» հետ։ Խաղը ավարտվեց տանտերերի ջախջախիչ հաղթանակով՝ 8։0 հաշվով։
Լոնդոնյան թիմի կազմից դուբլի հեղինակ դարձան Ժոաու Ֆելիշը և Քրիստոֆեր Նկունկուն, ևս մեկական անգամ աչքի ընկան Թոսին Ադարաբիոյոն, Աքսել Դիսասին, Մարկ Գիյուն և Միխայլիո Մուդրիկը։
Այժմ «Նոան» վաստակած երեք միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 28-րդ տեղում, իսկ «Չելսին» 9 միավորով առաջինն է։