«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահը հաջորդ ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, այս ամառ 32-ամյա Սալահի տրանսֆերի համար կպայքարեն Սաուդյան «Ալ-Հիլալն» և կատալոնական «Բարսելոնան»։
Նշվում է, որ ակումբները կմիանան պայքարին, եթե հարձակվողը չերկարաձգի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ։ Սալահը անգլիական ակումբի կազմում հանդես է գալիս 2017 թվականից։
Ընթացիկ մրցաշրջանում Սալահը մասնակցել է 16 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, խփել 9 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։ Սալահի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2025 թվականի հունիսին։