Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն շփոթված է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի խոսքերից։
Իտալացին Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրի «Միլանի» հետ խաղում (1:3) փոխարինեց ֆուտբոլիստին՝ դա կապելով մեջքի վնասվածքի հետ, որը Վալվերդեն չունի։ Այս մասին հայտնում է COPE-ը։
«Վալվերդեն զարմացել է իր մարզչի խոսքերից: Սուտ է, որ նա մեջքի հետ կապված խնդիրներ ունի։ Ուրուգվայցին չի հասկանում, թե ինչու լուրեր տարածվեցին, որ նա մեջքի շրջանում ցավեր ունի», – գրել է COPE-ի թղթակից Խավի Գոմեսը: