«Լիվերպուլի» աստղը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամմեդ Սալահի ապագան շարունակում է մշուշոտ մնալ՝ կապված նրա պայմանագրի ժամկետի ավարտի հետ:

Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան լրջորեն մտածում է Սալահի հետ պայմանագիր կնքելու մասին։

Միևնույն ժամանակ, աղբյուրը նշում է, որ Սալահի հետ գործարքը թանկ կարժենա «Բարսելոնային», թեև եգիպտացին կարող է ժամանել ազատ գործակալի կարգավիճակով։

Եգիպտացի աստղը ցանկանում է տարեկան վաստակել մոտավորապես 15 միլիոն եվրո: Առաջիկա ամիսներին «Բարսելոնան» պետք է որոշում կայացնի Սալահի վերաբերյալ