Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Ռոբերտ Լևանդովսկու փոփոխությունը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրի «Ցրվենա Զվեզդայի» հետ խաղում իր թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինելու մասին։

Հիշեցնենք, որ այս խաղում լեհը դուբլ ձեւակերպեց եւ 78-րդ րոպեին և փոխարինվեց։

«Նա 99 գոլ է խփել Չեմպիոնների Լիգայում, ես այդ մասին չգիտեի։ Եթե ​​իմանայի, 100-րդ գոլը խփելու հնարավորություն կտայի։ Ես եմ մեղավոր։ Նա այսօր հիանալի մարզավիճակում էր, բայց մենք պետք է մտածենք հաջորդ հանդիպումների մասին։

Սա կարևոր էր մեզ համար։ Ես շատ ուրախ եմ։ Բայց ես նման բաներից չեմ կախված, մտածում եմ հաջորդ հանդիպման մասին, և դրա համար էլ փոխարինեցի նրան»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում իսպանական Marca-ն։

Նշենք, որ Չեմպիոնների Լիգայում իր կարիերայի ընթացքում լեհ հարձակվողը 124 խաղում դարձել է 99 գոլի հեղինակ։ Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է 19 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։