Լուիս Էնրիկեն՝ լրագրողին․ «Նոր հարձակվող բերեք ինձ համար»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղում կրած պարտությունից հետո պատասխանել է իր թիմի հարձակման հետ կապված խնդիրների մասին հարցին։

«Ինձ հարձակվող բեր, եթե ունես: Որտեղի՞ց ձեռք բերեմ այդ հարձակվողին: Ես հավատարիմ եմ մնում իմ գաղափարներին։

Այն օրը, երբ ես ձախողվեմ, դա պայմանավորված կլինի իմ գաղափարներով, ոչ թե լրագրողների կամ մեկ այլ մարզչի: Ես պատասխանատվություն եմ կրում բոլոր արդյունքների համար»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։

ՊՍԺ-ն այս պահին Չեմպիոնների լիգայի ընդհանուր աղյուսակում զբաղեցնում է 25-րդ տեղը: Չորս հանդիպումներում թիմը վաստակել է ընդամենը չորս միավոր։ ՊՍԺ-ն հաջորդ խաղում կմրցի «Բավարիայի» հետ