Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում հարձակվող Ժոաո Ֆելիշի քիչ խաղաժամանակի մասին։
«Ես ամաչում եմ դրանից և կցանկանայի նրան ավելի շատ խաղաժամանակ տրամադրել ԱՊԼ-ում: Բայց պաշտպանությունում մեզ հավասարակշռություն է պետք, և մենք չենք կարող խաղալ Ժոաոյի, Քոուլ Պալմերի և Քրիստոֆեր Նկունկուի հետ միաժամանակ:
Ես կցանկանայի նրանց բոլորին խաղադաշտ դուրս բերել, բայց մենք պետք է պաշտպանվենք և ճիշտ հավասարակշռություն պահպանենք: Չեմ կասկածում, որ եթե Ժոաոն շարունակի լավ աշխատել, նա հաջողությունների կհասնի Պրեմիեր Լիգայում»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։