Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին կարող է փոխել ակումբը։ Get French Football News-ի համաձայն՝ «Լիվերպուլն» արդեն կապ է հաստատել մադրիդյան ակումբի հետ՝ Չուամենիի համար։
«Ռեալը» պատրաստ կլինի բաց թողնել ֆրանսիացուն 60 միլիոն եվրոյի դիմաց և հանգիստ կընդունի նրա հեռանալը։ Հիշեցնենք, որ «Միլանի» հետ խաղում Չուամենին կոճի վնասվածք էր ստացել, որից ապաքինվելու համար կպահանջվի մոտ մեկ ամիս։
24-ամյա Չուամենին ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրել է 15 հանդիպում։ Ֆրանսիացու պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։