«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Ալեխանդրո Գառնաչոն հետաքրքրված է իսպանական երկու գրանդներով:
20-ամյա ֆուտբոլիստի խաղին ուշադիր հետևում են «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»: Լա Լիգայի երկու թոփ ակումբների ներկայացուցիչներն էլ բարձր են գնահատում արգենտինացու տաղանդը, հաղորդում է լրագրող Սթիվ Բեյթսը։
«Կարմիր սատանաների» հարձակվողի տրանսֆերը գնալով թանկանում է։ Ընթացիկ մրցաշրջանում Ալեխանդրո Գառնաչոն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 16 խաղում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը, Transfermarkt պորտալի փորձագետները նրա արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո: