Միկել Արտետան կիսվել է Կայ Հավերցի առողջական վիճակի մասին տեղեկությամբ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է Կայ Հավերցի առողջական վիճակի մասին տեղեկություններով։ «Զինագործների» հարձակվողը Չեմպիոնների Լիգայի խաղի վերջում բախվելով «Ինտերի» պաշտպան Յան Բիսսեկի հետ արնահոսելով լքել է դաշտը։

«Կայը մեծ վերք ունի։ Մենք ստիպված էինք այն փոխարինել, որպեսզի նրա վերքին կարեր դնեն: Հուսով եմ՝ մինչև հանգստյան օրերին նա լավ կլինի»,- լրագրողների հետ հետխաղյա զրույցում ասել է Արտետան։

Միլանում «Արսենալը» նվազագույն հաշվով պարտվեց «Ինտերին»։ Հաջորդ հանդիպումը Միկել Արտետայի թիմը կանցկացնի նոյեմբերի 10-ին Պրեմիեր լիգայի շրջանակներում՝ լոնդոնյան դերբի «Չելսիի» հետ «Սթեմֆորդ Բրիջում»: