Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին վստահություն չի հայտնել թիմի մասին խոսելիս։
Չորեքշաբթի օրը «զինագործները» Չեմպիոնների Լիգայում Իտալիայում պարտվեցին Միլանի «Ինտերին»: Կիրակի օրը Միկել Արտետայի թիմը ԱՊԼ-ում արտագնա դերբի կանցկացնի «Չելսիի» հետ։
«Անկեղծ կլինեմ, չգիտեմ, թե ինչ ենք անելու «Չելսիի» դեմ խաղում։ Հենց հիմա թիմը պատրաստ չէ պայքարել տիտղոսի համար, արդյունքները բավականաչափ լավը չեն»,- CBS Sports պարբերականին ասել է ֆրանսիացի լեգենդար նախկին հարձակվողը: