Միկել Արտետան նշել է «Արսենալի» գլխավոր խնդիրը «Ինտերի» հետ խաղում

Լոնդոնի «Արսենալի» մարզիչ Միկել Արտետան նշել է թիմի գլխավոր խնդիրը Չեմպիոնների Լիգայի 4-րդ տուրի «Ինտերի» հետ խաղում։

Չորեքշաբթի օրը «զինագործները» պարտություն կրեցին Չեմպիոնների լիգայի «Ինտերի» հետ խաղում: Լոնդոնցիների համար սա երկրորդ անընդմեջ ձախողումն է։ շաբաթ օրը Արտետայի թիմը Պրեմիեր Լիգայում պարտվեց Նյուքասլին։

«Ի՞նչ է պակասում «Արսենալին» տուգանային հրապարակում։ Սա Չեմպիոնների Լիգան է, այսօր ամեն ինչ որոշվեց 11 մետրանոցներում։ Ակնհայտ է, որ յուրաքանչյուր որոշում տուգանային հրապարակում առանցքային է»,- ասել է Արտետան TNT Sports-ին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին «Արսենալը» պետք է արտագնա դերբի անցկացնի «Չելսիի» հետ Անգլիայի առաջնությունում։