Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Կայ Հավերցը Չեմպիոնների Lիգայի «Ինտերի» դեմ խաղում ստիպված է եղել փոխարինվել։ Հանդիպման վերջում գլխով բախվել են գերմանացի հարձակվողն ու «Ինտերի» պաշտպան Յան Բիսեկը։
Բժիշկները ստիպված են եղել դադարեցնել «Զինագործների» խաղացողի արյունահոսությունը, և Միկել Արտետան շուտով փոխարինել է նրան Մարտին Էդեգորին խաղադաշտ դուրս բերելով։
Հանդիպումն ավարտվեց Ինտերի հաղթանակով՝ նվազագույն հաշվով։ Միակ գոլն առաջին խաղակեսի վերջնամասում խփեց Հաքան Չալհանօղլուն՝ 11 մետրանոցից։
Կայ Հավերցն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Արսենալի» կազմում անցկացրած 16 խաղում դարձել է 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: