«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հրապարակել է 17-ամյա կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսիի վնասվածքը «Ցրվենա Զվեզդայի» հետ Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրի (5:2) հանդիպումից հետո։
Հիշեցնենք, որ երկրորդ խաղակեսում Կուբարսին բախվել էր մրցակցի պաշտպան Ուրոշ Սպաջիչին, ով, փորձելով գնդակը դուրս մղել, ոտքով հարվածել էր ֆուտբոլիստի դեմքին։
«Ամեն ինչ «Բարսայի» համար»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: