CHAMPIONS LEAGUE. «Ինտերը» հաղթեց «Արսենալին», «Ատլետիկոն»՝ ՊՍԺ-ին

Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրում Միլանի «Ինտերը» ընդունեց Լոնդոնի «Արսենալին»։ Խաղը ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։

Խաղի միակ գոլը առաջին կեսի վերջում 11 մետրանոցից խփեց տանտերերի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ 62-րդ րոպեին։

Զուգահեռաբար ընթացող խաղում ՊՍԺ-ն տանը մրցեց Մադրիդի «Ատլետիկոյի» հետ և պարտվեց՝ 1։2 հաշվով։

Հյուրերի կազմից աչքի ընկան Նահուել Մոլինան և Անխել Կորեան։ ՊՍԺ-ի միակ գոլը խփեց Ուորեն Զաիր-Էմերին։